Gallup. Ավագանու ընտրություններում քաղաքացիների 60,6%-ը պատրաստվում է քվեարկել «Իմ քայլի» օգտին21 սեպտեմբերի 2018 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերության անցկացրած հարցման արդյունքներով, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքացիների 60,6%-ը պատրաստվում է քվեարկել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը: Անցողիկ շեմը կհաղթահարեն նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» քաղաքական ուժերը. նրանց օգտին քվեարկել է պատրաստվում ընտրողների համապատասխանաբար՝ 9,2%-ը և 4,3%-ը: Հարցման արդյունքներով՝ «Երկիր Ծիրանին» կհավաքի ձայների 1,3%-ը, «Ժառանգությանը»՝ 1,1%-ը, ՀՅԴ՝ 0,8%-ը , «Օրինաց Երկիրը»՝ 0,7%-ը%-ը: Հրաժարվել է պատասխանել հարցվածների 11,6%-ը, դժվարացել է պատասխանել 8,9%-ը: Ընտրություններին միանշանակ մասնակցելու է հարցվածների 72,9%-ը, ավելի շուտ մասնակցելու է 13,7%-ը, ավելի շուտ չի մասնակցելու 3,6%-ը, հաստատ չի մասնակցելու 8,7%-ը, իսկ 1,1%-ը դժվարացել է պատասխանել: Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա |