Իրավապահները 50-75 հազար դրամի ընտրակաշառք բաժանելու փորձերի մասին են հաղորդում22 սեպտեմբերի 2018 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրակաշառք տալու (խոստանալու) առերևույթ դեպքի առթիվ: Դատախազության հաղորդմամբ, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ կայանալիք ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկին ընտրելու դիմաց 2018թ. սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Ներքի Չարբախ թաղամասի երկու բնակչի խոստացել է մարել վերջիններիս ունեցած ջրի վարձի՝ 150.000 ՀՀ դրամ գումարի կեսը (75 հազար դրամ): Հարուցվել է քրգործ, որը 3-րդ նմանատիպ գործն է: Մինչ այդ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով ևս երկու քրեական գործեր հարուցվել են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաև Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություններում: Իր հերթին, ոստիկանությունից հայտնում են, որ Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերվել մի քանի անձ, որոնք բացատրություն են տվել, որ Քանաքեռ-Զեյթունում բնակվող, 74-ամյա Ս.Վ.-ն իրենց է տվել հատուկ ձևաթղթեր և խոստացել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկող անձանց ցուցակագրելու դեպքում իրենց գումար կտա՝ յուրաքանչյուրին 50-ից 60 հազար դրամ: Բաժին հրավիրված քաղաքացիների հայտնածով՝ յուրաքանչյուրը 10-ից ավելի անձ է ցուցակագրել և ձևաթղթերը հանձնել Ս.Վ.-ին: 74-ամյա տղամարդը ևս ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և չի հերքել քաղաքացիների հայտնածը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը կոչ է արել Փաշինյանին վերանայել ապրիլի 24–ի իր հայտարարությունները Ընդգծվում է Փաշինյանի ակնհայտ համաձայնությունը թուրքական և ադրբեջանական նարատիվների առանցքային կետերի հետ Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան |