ԲՀԿ-ականները փորձել են տապալել ընտրախախտումների մասին «Անկախ դիտորդի» ասուլիսը (վիդեո) 22 սեպտեմբերի 2018 - 19:53 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք անդամներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ներխուժել են «Մեդիա կենտրոն»՝ փորձելով տապալել «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլիս ասուլիսը։ «Անկախ դիտորդի» անդամ Դանիել Իոաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հավաստի ապացույցներ են ձեռք բերվել, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: Ավելին, ԲՀԿ-ի ներկայացուցիչները վախեցնում է իրավաօահներին ազդարարողներին։ Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Էնֆիաջյանին ուղեկցող երիտասարդները բղավել են դիտորդների վրա՝ «Չշշկռե՛ս», այնուհետև հեռացել են: Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ իրենք ունեն ձայնագրություններ, տեղեկատվությունը մի քանի անգամ են ստուգել, համոզվելով, որ մի քանի աղբյուրներից գալիս է տեղեկատվությունը, միայն նոր հրապարակել են: «Հստակ գիտակցում ենք այսպիսի փաստերի հրապարակման պատասխանատվությունը։ Մենք հիմա չենք հրապարակում աղբյուրների անունները, որպեսզի հետաքննությունը շարունակվի և հետագայում միգուցե ավելի շատ տեղեկություն կարողանանք ձեռք բերել»։ Ըստ Իոաննիսյանի՝ իրենց ձեռքի տակ եղած փաստերն ամբողջությամբ հրապարակելու են և իրենք խոսում են նրանից, ինչը կարող են փաստերով ապացուցել։ Դիտորդներն իրենց ձեռքի տակ եղած փաստերը շուտով կներկայացնեն ոստիկանություն։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |