ԱԳ նախարարը մեկնել է Նյու Յորք. Հնարավոր է՝ հանդիպի Մամեդյարովին23 սեպտեմբերի 2018 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Սեպտեմբերի 24-28-ը կայանալիք աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների և այլ պաշտոնյաների հետ, հայտնում է ԱԳՆ-ն մամուլի ծառայությունը: Հնարավոր է հանդիպում նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին ավելի վաղ հայտնել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրված է անցկացնել սեպտեմբերի վերջին Նյու Յորքում: Այդ մասին Գրեմինգերը հայտարարել էր Բաքվում: «ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրվում է անցկացնել Նյու Յորքում սեպտեմբերի վերջին կայանալիք ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում», - ասել էր Գրեմինգերը: Գրեմինգերն, ավեի վաղ անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն չի կարող հակամարտության կարգավորում պարտադրել՝ միայն կողմերը կարող են խաղաղ կարգավորման հասնել։ Գրեմինգերը հավելել էր նաև, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի Անջեյ Կասպրշիկի կողմից անցկացվող դիտորդական առաքելությունը շփման գծում միակ կայուն միջոցն է վստահության հաստատման համար: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |