Շոտլանդիայի Պրեսբիտերական եկեղեցին կոչ է արել Մեծ Բրտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Շոտլանդիայի Պրեսբիտերական եկեղեցու Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում Մեծ Բրտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, տվյալ որոշումը դարձել է լոբբիստներ Արա Գիրգորյանի, Էդգար Դանիելյանի եւ Էյլիան Վիլյամսի ակտիվ աշխատանքի արդյունք: Պրեսբիտերական եկեղեցու հետեւորդ հանդիսացող վարչապետ Գորդոն Բրաունը կփորձի խոչընդոտել Եկեղեցու որոշմանը, գտնում են «Armenia Solidarity», «Nor Sarount» կազմակերպություններում եւ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական խմբում:



Շոտլանդիայի Պրեսբիտերական եկեղեցին հետեւել է Ուելսի Պրեսբիտերական եկեղեցու օրինակին, որը 2006 թվականին կոչ էր արել բրիտանական կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---