Թիվ 8/5 ընտրատեղամասում հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը հրաժարվել է արձանագրել խախտումները

Թիվ 8/5 ընտրատեղամասում հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը հրաժարվել է արձանագրել խախտումները

PanARMENIAN.Net - Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 8/5 ընտրատեղամասում հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Կարինե Դադայանը հրաժարվել է արձանագրել ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց նկատած խախտումները: «Հետքի» փոխանցմամաբ, այս մասին ահազանգել է «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանցից Անուշ Լալայանը:

Նրա խոսքով՝ 8/5 ընտրական տարածքում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը նկատել է, որ ընտրական սենյակի տարածքից դուրս կուտակումներ են և տպավորություն ստացել, որ ընտրության եկած քաղաքացիներին ուղղորդում են, որից հետո դուրս է եկել ընտրական սենյակից, որպեսզի հասկանա, թե այնտեղ ինչ է կատարվում:

Վերադառնալով՝ վստահված անձը կուտակումների և անձանց ենթադրյալ ուղղորդելու մասին տեղյակ է պահել ընտրական տեղամասի նախագահին, ով, սակայն, հրաժարվել է որևէ քայլ ձեռնարկել կամ կուտակումը վերացնելու վերաբերյալ զգուշացնել տարածքում վերահսկողություն իրականացնող ոստիկաններին:

Լալայանի խոսքով՝ իրենք նկատել են նաև, որ հանձնաժողովի՝ ԲՀԿ-ական քարտուղարը, առանց հանձնաժողովի նախագահին զգուշացնելու, դուրս է եկել ընտրական սենյակից, և հանձնաժողովի նախագահին առաջարկել են գրանցել այս խախտումը, սակայն նախագահը հրաժարվել է արձանագրել՝ նշելով, թե չի պատրաստվում մատյանը կեղտոտել իրենց բողոքներով:

Տևական ժամանակ վիճաբանությունից հետո, ըստ Լալայանի, հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել արձանագրել խախտում այն մասին, որ թիվ 8/5 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը, այսինքն՝ ինքը, հրաժարվում է խախտում արձանագրել:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի նախընտրական շտաբում ոստիկաններին նկատմամբ գործադրված բռնության դեպքի առթիվ:

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---