Ոստիանությունը քվեարկության ընթացքում իրավախախտման 84 տեղեկություն է ստացել

Ոստիանությունը քվեարկության ընթացքում իրավախախտման  84 տեղեկություն է ստացել

PanARMENIAN.Net - Առավոտյան 8:00-ից մինչև 20:00-ն քվեարկության ընթացքում իրավախախտման վերաբերյալ 84 տեղեկություն է ստացվել: Այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին է հայտնել ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը։

Նա մանրամասնել է, որ դրանցից 8 դեպք վերաբերում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, հայտնում է Panorama.am-ը:

Մերուժան Հակոբյանը հավելել է նաև, որ 2 դեպք վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1 դեպք մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, 9-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 19-ը՝ ընտրացուցակիների անճշտությունների և 23-ը տարբեր բնույթի արարքների:

«Մնացած 18 դեպքերից 14-ը վերաբերում է 1-ից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 1 դեպք՝ քվեարկության գաղտնիության խախտման, 3 դեպք ընտրողների կաշառք տալ-ստանալու վերաբերյալ: Այդ դեպքերից 18 նյութերի նախապատրաստական փուլում են, մնացած բոլորով կատարվում են ստուգումներ»,- ասել է նա:

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---