24 սեպտեմբերի 2018 - 09:44 AMT
Զեյնալյանն այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ` անձամբ շնորհավորելու Մարությանին

Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի ավագանու թեկնածների ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը ընտրությունների քվեարկության նախնական արդյունքերի հրապարակումից հետո գնացել է «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբ և անձամբ շնորհավորել դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:

Արտակ Զեյնալյանին ուղեկցել է «Լույս դաշինքի» ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը:

Երևանի բոլոր 475 ընտրատեղամասում քվեարկած ընտրողների ձայների նախնական հաշվարկի արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 294,109 ձայն (81.06%) հավաքելով, ջախջախիչ հաղթանակ է տանում մրցակիցների նկատմամբ։ ԲՀԿ-ն ստացել է 25,219 ձայն (6.95%), «Լույսը»՝ 18,112 քվե (4.99%), ՀՅԴ-ն` 5882 ձայն (1.62%), «Երկիր Ծիրանի»՝ 5059 քվե (1.39%), ՕԵԿ-ը` 3948 ձայն (1.09%):

Մնացած մասնակիցները ստացել են ձայների 1%-ից պակաս քվե։