Bloomberg. ՀՀ-ն Եվրոպայի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղությունների 10-յակում է24 սեպտեմբերի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Եվրոպայի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղությունների 10-յակում է: Այդ է վկայում Bloomberg միջազգային գործակալության Luxury Travel հավելվածի եվրոպացի զբոսաշրջիկների թվում առավել պահանջված ուղղությունների վարկանիշը, որը կազմվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2017-ի տվյալների հիման վրա: Հայաստանում 2017-ին զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 18,65%, երկիրը զբաղեցրել է վարկանիշի 10-րդ հորիզոնականը: «Հայաստանը հրապուրիչ մայրաքաղաք ունի, և այո, ամենահայտնի հայերից են նաև Քարդաշյանները: Ծանոթությունը տեղի ավանդույթներին, լավաշի պատրաստման վարպետության դասերը, այցելությունները կոնյակի գործարանների և հին վանքեր՝ ահա, ինչ կարող են գտնել զբոսաշրջիկները Հայաստանում»,-ասել է աշխարհի ամենահին զբոսաշրջային ընկերություններից մեկի՝ Cox & Kings-ի ներկայացուցիչ Ուորեն Չանգը: Վարկանիշում ընդգրկվել են նաև Սան Մարինոն, Վրաստան, Իսրայելը, Իսլանդիան, Մակեդոնիան, Մոլդովան, Թուրքիան, Բոսնիան և Հերցոգովինան և Ադրբեջանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |