Գազի սակագներով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվում

Գազի սակագներով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ գազի սակագնի ձևավորման հետ կապված հարցերի ուսումնասիրության համար։

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանձնաժողովը բաղկացած է 8 հոգուց, նրա նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, այնտեղ ընդգրկված են նաև էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ռուսաստանյան «Կոմերսանտին» տված հարցազրույցում Փաշինյանը պատմել էր, որ հայտնել է Պուտինին գազի ներքին սակագնի բարձր լինելու մասին, ինչից հետո որոշվել է, որ հարցը կուսումնասիրվի։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---