ԼՂՀ նախագահը նվաճում չի համարում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նվաճում չի համարում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը: Ինչպես հայտարարել է Բակո Սահակյանը Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը, այնուամենայնիվ, դա կարելի է համարել առաջընթաց, ավելին, բանակցություններն ինքին կարելի է բնութագրել որպես առաջընթաց:



Մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, Բակո Սահակյանը նշել է, որ կրակոցներ միշտ են լինում, սակայն «մենք ջանքեր ենք գործադրում նվազեցնելու համար փոխհրաձգության հաճախականությունը»: Նրա խոսքերով, այդ նպատակին հասնելու համար եւ պաշտպանության բանակը, եւ երկրի իշխանությունները համատեղ միջոցառումներ են իրականացնում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հունիսի 7-ին կբանակցեն Սանքտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում: Դրանք կլինեն երկու նախագահների առաջին բանակցությունները Հայաստանի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո:
 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
---