ՀՅԴ. Փաշինյանի բարձր վարկանիշը կանխորոշեց Ավագանու ընտրությունների արդյունքը24 սեպտեմբերի 2018 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ համաժողովրդական շարժումով պայմանավորված ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունն են ունեցել Երևանի ավագանու ընտրությունների թե քարոզարշավի, թե արդյունքների վրա։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան և կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները: Հարկ ենք համարում միաժամանակ փաստել, որ ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում և ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքի անվերապահ արտահայտությունն են», - ասված է հաղորդագրության մեջ: Քաղաքական ուժը, ընդունելով ընտրությունների արդյունքները և հաղթանակի առթիվ շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին՝ պատրաստակամությունն է հայտնել աջակցել «բոլորի երազած Երևանը իրականություն դարձնելու գործին»: Ավելի վաղ, ընտրությունների արդյունքներն ընդունել են մասնակից մի շարք այլ ուժեր: Երևանի բոլոր 475 ընտրատեղամասում քվեարկած ընտրողների ձայների հաշվարկի արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 294,109 ձայն (81.06%) հավաքելով, ջախջախիչ հաղթանակ է տանում մրցակիցների նկատմամբ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |