Հայաստանի զարգացման հեռանկարներն այսօր կախված չեն Ռուսաստանից

PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հեռանկարներն այսօր կախված չեն ինչպես Ռուսաստանից, քանի որ նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ պատկերացնել, որ Մոսկվան կարող է հակահայկական քաղաքականություն վարել, այնպես էլ երկրի եւ ժողովրդի ներքին ռեզերվներից: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Նորություններ» գործակալության ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գլխավոր տնօրինության ղեկավար Ալան Կասաեւը: Նրա կարծիքով, Հայաստանի համար գլխավոր խնդիրը գրագետ ներդրումային քաղաքականություն իրականացնելն է: «Շատ բան արդեն իսկ արված է, սակայն մինչ օրս չեն գործում պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունները: Բայց դրանք չեն աշխատում մի քանի պատճառներով, որոնց ես այժմ չեմ անդրադառնա: Հումքային ռեսուրսներից զուրկ Հայաստանը պետք է ներդրումներ անի կրթության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Ներդրումներն այդ ոլորտում տեւական արդյունք կապահովեն եւ ընդհանուր առմամբ կնպաստեն երկրի զարգացմանը»,-ասել է Կասաեւը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---