Շարմազանով. ԵՏՄ-ին անդամակցումը բխում էր ՀՀ պետշահերից25 սեպտեմբերի 2018 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Անդամակցությունը ԵՏՄ-ին ՀՀ պետական շահերից է բխում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Մինսկում Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար կազմի հետ հանդիպմանը: «Մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք ԵՏՄ շուկայի հնարավորությունները»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջտարածաշրջանային համագործակցությանը, կարևորել սոցիալ-տնտեսական զարգացման համատեղ ծրագրերի իրականացումը: Կողմերը քննարկել են երկու երկրների՝ փոխըմբռնման և ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանը, կարևորվել միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափում իրականացվող աշխատանքը: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում անդամ երկրների փոխգործակցությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԵՏՄ-ն գործընկերների հետ հարաբերությունների զարգացման ու տարբեր ծրագրեր իրականացնելու նոր հնարավորություններ է ստեղծել, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահՎլադիմիր Անդրեյչենկոյի հետ: ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին: Պատվիրակությունը կայցելի նաև «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիր, կհանդիպի Բրեստի նահանգապետի հետ: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |