«Ռոստելեկոմի» աջակցությամբ «Կասկադ» պուրակի պատմությանը նվիրված ցուցահանդես է բացվել26 սեպտեմբերի 2018 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Էրեբունի-Երևանի տոնակատարություններին ընդառաջ և «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում պաշտոնապես բացվել է «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» խորագիրը կրող ցուցահանդեսը` նվիրված «Կասկադ» պուրակի պատմությանը։ Ռուսական արվեստի թանգարանի այցելուների համար այն բաց կլինի մինչև հոկտեմբերի 1-ը։ Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են Ռուսական արվեստի թանգարանը շրջապատող ճարտարապետական միջավայրի, Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկի` «Կասկադի» պուրակի պատմությունը պատկերող 1960-1990-ական թվականների բացառիկ լուսանկարներ, ինչպես նաև շենքերի էսքիզներ և նախագծեր, որոնք մինչ այս երբևէ չեն ամփոփվել միասնական ցուցադրությունում։ Միջոցառումը նվիրված է Էրեբունի-Երևանի 2800-ամյակին և հոկտեմբեր ամսին նախատեսվում է կազմակերպել ցուցանմուշների նաև մարզային շրջիկ ցուցադրություններ։ «Ռուսական արվեստի թանգարանը, հավատարիմ մնալով իր ռազմավարությանը, համագործակցում է տարբեր թանգարանների և մասնավոր կառույցների հետ՝ հանրությանը ներկայանալով յուրահատուկ նախագծերով։ Այս ցուցադրությունը նման համագործակցություններից մեկն է և շնորհիվ բոլոր գործընկերների մեզ հաջողվեց ներկայացնել քաղաքի ամենասիրված հատվածներից մեկի պատմությունն ու զարգացումը»,-նշել է Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա.. Ա.Աբրահամյանի հավաքածու), Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, Հայաստանի ազգային արխիվը և «Մեդիամաքս» ընկերությունը։ «Ռոստելեկոմի» ներդրումն ապահովել է նախագծի ցուցադրության իրականացումը։ «Սա յուրահատուկ նախաձեռնություն է և հնարավորություն է տալիս ցուցադրելու այնպիսի արխիվային նյութեր, որոնք մինչ այժմ հասանելի չեն եղել հանրությանը և որոնք ներկայացնում են մշակութային միջավայրի ձևավորումն ու զարգացումը մի քանի տասնամյակների ընթացքում։ «Ռոստելեկոմը» կարևորում է նման նախագծերի իրականացումը, քանի որ դրանով իսկ հնարավորություն է ստեղծվում ևս մեկ անգամ խոսելու հայկական հարուստ մշակութային արժեքների մասին և ներկայացնելու ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա այցելուներին»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի կոմերցիոն տնօրեն Վասիլի Ռուսակովը։ Ծրագրի շրջանակներում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 17:00 կանցկացվի նաև «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» թեմայով դասախոսություն, որը կվարի ճարտարապետության թեկնածու՝ Անուշ Տեր-Մինասյանը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա Նշվում է, թե Հայաստանը «միտումնավոր է այդ ձեռնարկությունները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանակից վայրերում» Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը |