Ռուսաստանի առաջարկը Գաբալայի ՌԼԿ-ն ԱՄՆ-ի հետ համատեղ օգտագործելու մասին կարող է վերանայվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ղեկավարությունը կարող է վերանայել Ադրբեջանի Գաբալայի ՌԼԿ-ն ԱՄՆ-ի հետ միասին օգտագործելու վերաբերյալ առաջարկը, եթե Եվրոպայում տեղակայվեն ամերիկյան ՀՀՊ-ի տարրերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին: Նրա խոսքերով, Գաբալայի ՌԼԿ-ն առաջարկվեց որպես այլընտրանք ԱՄՆ-ի` ՀՀՊ-ի տարրերը Լեհաստանում եւ Չեխիայում տեղակայելու ծրագրերին, այլ ոչ որպես լրացում: Ռուսաստանը գտնում է, որ ԱՄՆ-ի ՀՀՊ տարրերը սպառնում են նրա անվտանգությանը: Վաշինգտոնը պնդում է, թե փորձում է դիմակայել Իրանի հրթիռային սպառնալիքին, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---