Երևանում մինչև հոկտեմբերի 1-ը տեղումներ չեն լինի

Երևանում մինչև հոկտեմբերի 1-ը տեղումներ չեն լինի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-28-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Սեպտեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 6-8 աստիճանով, 29-30-ը նույնքան կբարձրանա:

Երևանում` սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---