43 մլն դրամ՝ անձնագրային վարչության աշխատակիցների հավելավճարներին26 սեպտեմբերի 2018 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունը 43 մլն դրամ կհատկացնի հավելավճարների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 27-ի նիստի օրակարգում: Մեկ աշխատողի հաշվարկով միջին ամսական հավելավճարի չափը կկազմի 45,200 դրամ: Գումար կհատկացվի նաև վարչության շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար՝ 70,9 մլն դրամ: Այն կուղղվի ՀՀ ոստիկանության ԱՎՎ Շենգավիթի և Վաղարշապատի անձնագրային բաժանմունքների կապիտալ վերանորոգման աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքների ֆինանսավորմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |