ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հատատել Կիրիբատիի հետ

ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հատատել Կիրիբատիի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կիրիբատիի նախագահ, արտաքին գործերի և միգրացիայի նախարար Թանեթի Մաամաուն ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն:

Կողմերը հույս են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ծավալմանը, հայտնում է ՀՀ ԱԳ մամուլի ծառայությունը:

Կիրիբատին պետություն է Խաղաղ օվկիանոսում, Օուշն կղզում, Գիլբերտի, Լայն և Ֆենիքս կղզիախմբերի վրա։ Բնակչությունը՝ 60 հազար մարդ (1979), հիմնականում՝ միկրոնեզացիներ և պոլինեզացիներ, վարչական կենտրոնը՝ Տարավա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---