Facebook-ը վիրտուալ իրականության սաղավարտ է ներկայացրել27 սեպտեմբերի 2018 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Facebook ընկերությունը ներկայացրել է վիրտուալ իրականության Oculus Quest համակարգը, որը վաճառքի կհանվի 2019-ի գարնանը: Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Սարքի արժեքը կլինի $399: Ընկերությունը հայտարարել է, որ նոր պրոդուկտը թույլ կտա օգտատերերին վիրտուալ իրականության ցանկացած ուղղությամբ նայել և շարժվել դրա միջով «ճիշտ այնպես, ինչպես իրական աշխարհում», գրում է «Վեդոմոստին»: 2 փոքր էկրան (մեկական յուրաքանչյուր աչքի համար) ունեցող ակնոցի մեջ ներկառուցված են հատուկ սենսորներ, որոնք որոշում են մարդու դիրքը տարածության մեջ: Oculus Quest-ը նաև սենսորային սարքեր ունի, որոնք թույլ են տալիս օգտատերերին գործակցել մարդկանց ու օբյեկտների հետ: Համակարգում 50 խաղ կա, ժամանակի հետ դրանց քանակը կաճի: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա |