Որքան և ինչպես. Սպառողի ծախսած էլէներգիայի վերահաշվարկը կհստակեցվի

Որքան և ինչպես.  Սպառողի ծախսած էլէներգիայի վերահաշվարկը կհստակեցվի

PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների փոփոխությունների նախագիծ է մշակել, որով կհստակեցվեն մատակարար-սպառող հարաբերությունները, կընդլայնվի սպառողին տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվությունը:

Նախագծով սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում կներառվի ավելի ծավալուն տեղեկատվություն, որի շնորհիվ վերջինիս համար ավելի վերահսկելի կդառնա սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի չափը.

Առևտրային հաշվառքի սարքերի խախտման դեպքերում կհստակեցվի սպառողի կողմից ծախսված էլեկտրական էներգիայի վերահաշվարկի բանաձևը, իսկ սպառված էլեկտրաէներգիայի արժեքի որոշումը կիրականացվի ավելի ճշգրիտ՝ տարանջատված ըստ ցերեկային և գիշերային սակագնի:

Նշվում է նաև, որ սպառողի հարմարավետության և սպառողին ամրակցված հաշվառքի սարքի աշխատանքի վերահսկման նպատակով, մատակարարը կպարտավորեցվի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում սպառողին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը.

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---