Ադրբեջանում ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն է բացվել27 սեպտեմբերի 2018 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն է բացվել: Դա ռուսական Ռոստեխ կորպորացիայի մաս կազմող «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի և ադրբեջանական Silk Way Helicopter Services-ի համատեղ կենտրոնն է: Արտագնա բրիգադն արդեն վերանորոգել է առաջին Մի-8ԱՄՏ-ն, հագեցվում են կենտրոնի հզորությունները: Այդ մասին հայտարարել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չեչիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Արդեն պլանային աշխատանք է տարվում: Հունիսին մենք Silk Way Helicopter Services-ի հետ համատեղ արդեն վերանորոգել ենք մեկ ուղղաթիռ, որը նրանց է պատկանում: Հիմա ծրագրվում է երկրորդի վերանորոգումը»,-ասել է Չեչիկովը ADEX-2018 ռազմական ցուցահանդեսում: Նա նշել է, որ այժմ ուսուցանվում է անձնակազմը և ծրագրվում են նոր սարքավորումների առաքումներ: «Առայժմ սա մի հարթակ է արտագնա վերանորոգում իրականացնելու համար: Եթե զարգացում լինի, նրանք կկարողանան լիարժեք սպասարկման կենտրոն դառնալ՝ սպասարկման և նորոգման»,-ասել է Չեչիկովը: ADEX-2016-ի ժամանակ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը պայմանագիր էր կնքել Silk Way Helicopter Services-ի ղեկավար Ազեր Սուլթանովի հետ՝ Ադրբեջանում ռուսական քաղաքացիական Մի-8/17 ուղղաթիռների սպասարկման և նորոգման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: ADEX-2018-ն անցնում է Բաքվում սեպտեմբերի 25-27-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |