Դավիթ Սանասարյան. 1,5 մլրդ դրամ հետ կբերվի պետբյուջե27 սեպտեմբերի 2018 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում 1,5 մլրդ դրամ հետ կբերվի պետբյուջե, մասնավորապես՝ «Հայրենիք-Սփյուռք», «Լուսանշան» ՊՈԱԿ-ներից, Բարձրավոլտ էլեկտրացանցերից: Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ վարչապետին կներկայացվեն Ագրարային համալսարանի և Էջմիածնի քաղաքապետարանում արված ստուգումների արդյունքները, հայտնում է Panorama.am-ը: Դավիթ Սանասարյանը տեղեկացրել է, որ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից արդեն 48 մլն դրամ վերադարձվել է պետբյուջե. «Կա ժամանակացույց, որ կարճ ժամանակում մնացածն էլ կվերադարձվի»: Անդրադառնալով այն հարցին, թե որքանով դա առնչություն ունի սփյուռքի նախկին նախարարի հետ՝ վերահսկողական ծառայության պետն ասել է, որ ինքը չի կարող այդ հարցին պատասխանել, պետք է իրավապահ մարմիններից ճշտել: Խոսելով պետությանը պատճառած վնասն ինքնակամ փոխհատուցելու դեպքերի մասին՝ Դավիթ Սանասարյանը նշել է, որ իր ասուլիսից հետո գյուղապետերից մեկը պատրաստակամություն է հայտնել 17 մլն դրամ վերադարձնել: «Մենք համառորեն շարունակում ենք մեր պարտականությունները կատարել»,- հերքել է Դավիթ Սանասարյանը լուրերը, թե՝ ինքը և ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջիկայում հրաժարական են տալու։ Նրա խոսքով՝ հրաժարականի որևէ հիմք չի տեսնում, իսկ եթե հիմք լինի, բնականաբար, ըստ նրա, հրաժարական կտան: «Մենք փոքրուց չենք երազել այսպիսի պաշտոններ զբաղեցնել, մեր նպատակն այլ է եղել։ Մենք խնդիր ենք դրել, որ նախորդ իշխանությունները պետք է հեռանան, ինչ-որ մասով դրան հասել ենք, հիմա նոր կառավարություն եք տեսնում, մի մասն էլ առաջիկայում կտեսնեք»,- նշել է Դավիթ Սանասարյանը: Ավելի վաղ Սանասարյանը հայտարարել էր, որ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում 40 մլն դրամով նվազեցրել են նախահաշիվային արժեքը, 140 մլն դրամ առաջիկայում պետբյուջե կվերադարձվի այս ընկերության կողմից։ «Լուսանշան» ՊՈԱԿ-ից արված խախտումների համաձայն, պետբյուջե է վերադարձվելու 210 մլն դրամ»։ Սանասարյանը նաև հավելել էր, որ ստուգումները պաշտպանության նախարարությունում մի քանի ամսով կհետաձգվեն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |