ՀՀ շախմատի հավաքականն անընդմեջ 3-րդ հաղթանակն է տարել համաշխարհային օլիմպիադայում

ՀՀ շախմատի հավաքականն անընդմեջ 3-րդ հաղթանակն է տարել համաշխարհային օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում շարունակում են վստահ մրցելույթներ ունենալ Հայաստանի պատվիրակները: Երրորդ տուրում տղամարդկանց ընտրանին հաղթել է Թուրքիային 2,5 :1,5 հաշվով:

Սա հավաքականի անընդմեջ 3-րդ հաղթանակն է համաշխարհային օլիմպիադայում:

Կանանց հավաքականը հաղթել է Հունաստանի թիմին 3,5:1,5 հաշվով:

Սեպտեմբերի 27-ին՝ չորրորդ տուրում, ՀՀ տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն համապատասխանաբար Հունաստանի և Իտալիայի ներկայացուցիչների հետ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---