Ադրբեջանը Բելառուսից «Պոլոնեզ» համակարգերի նոր խմբաքանակ է ստացել

Ադրբեջանը Բելառուսից «Պոլոնեզ» համակարգերի նոր խմբաքանակ է ստացել

PanARMENIAN.Net - Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Ըստ Ադրբեջանի և Բելառուսի միջև գործող միջկառավարական համաձայնագրի, 301 միլիմետրանոց օպերատիվ-մարտավարական համակարգերի հերթական խմբաքանակը բերվել է Ադրբեջան»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Lenta.ru-ն:

Հունիսին Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել էր նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել էին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգերը և Իսրայելի արտադրության LORA օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրները՝ կոշտ վառելիքով գործող բալիստիկ հրթիռով: Դրանք երևում են զորամասի բացման լուսանկարներում, որոնք հրապարակվել էին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ բոլոր քաղաքացիները դժգոհ են այն հանգամանքից, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին:«Մտահոգություններ կան կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուս զենք ու զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Գիտեք նաև, որ այդ խնդիրն էլ ավելի է սրվում, քանի որ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ»,-ասել է նա,

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---