
Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր շենքը պատրաստ է: Շահագործումը նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը:
Այդ մասին սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում կայացած օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, հայտնում է «Արցախպրեսը»:
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ից ժամանած բժիշկները վիրահատություններ կկատարեն նաև նոր ուռուցքաբանական կենտրոնում: