Փաշինյանն ու Ալիևը զրուցել են. Վարչապետը խոստանում է պատմել մանրամասները

Փաշինյանն ու Ալիևը զրուցել են. Վարչապետը խոստանում  է պատմել մանրամասները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ընթցաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել կարճատև զրույց: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ ՀՀ վարչապետը:

Փաշինյանն ասել է, որ զրույցի մանրամասները կպատմի Երևան վերադառնալուց հետո:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Փաշինյանը մասնակցում է նաև մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---