«Ֆրանկոֆոնիայի ավան». Ֆրանսիական երգ, պար, 3D անիմացիաներ, վարսահարդարում և խոհարարության մրցույթ28 սեպտեմբերի 2018 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բացի քաղաքական օրակարգից հագեցած է լինելու նաև մշակութային, տնտեսական և մի շարք այլ հարակից միջոցառումներով։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի տաղավարի պատասխանատու Պատրիկ Դեվոտուրը՝ հավելելով, որ հոկտեմբերի 7-12-ը Երևանի կենտրոնում կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը», որի կազմում կգործեն Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, աֆրիկյան երկրների, տաղավարներ: Նա նշել է, որ Ֆրանսիայի տաղավարը ներկայացվելու է 150քմ տարածքում, որտեղ համատեղվել են բազմաթից տնտեսական, մշակութային, կրթական միջոցառումներ, 3D անիմացիաներ, հայտնում է Panorama.am-ը Տաղավարում կիրականացվի բլոգերների վերապատրաստում, վարսահարդարման ցուցադրություն, խոհարարական մրցույթ, ֆրանսերենի դասընթացներ սկսնակների համար ու վերապատրաստում՝ դասավանդողների համար։ Ֆրանսիայի տաղավարում լինելու են ծրագրեր՝ գործարարություն և զարգացում, թվային ոլորտ, մեդիաներ և մշակույթ, արհեստներ, գիտելիք և լեզուներ թեմաներով։ Դեվոտուրը նշել է, որ ֆրանսերեն լեզուն ոչ միայն կիսվելու ու օգտագործելու համար է, այլ նաև ստեղծագործելու ու հաջողության հասնելու՝ «Հնարավորությունների ֆրանսերեն», ինչպես բնորոշում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսերենի շուրջ կհամախմբվեն ֆրանսիական TV5 հեռուստաընկերությունը, RFI ռադիոկայանը, ֆրանսիական ինստիտուտը։ Միջոցառումների շարքում է նաև Caravan des dix mots միջոցառումը՝ իր հսկա խամաճիկներով, երգին, պարին ու թատրոնին նվիրված սեմինարներով, ֆրանսիացիների սիրելի պետանկ խաղով։ 2018թ.-ի հոկտեմբերի 11-12-ին Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովը, որի ժամանակ Հայաստանը կհյուրընկալի 84 երկրի պատվիրակություն։ Ընթերցեք նաև.Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին ելույթ կունենա ZAZ-ը Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |