Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել իր ՀՀ այցելության հեռանկարները

Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել իր ՀՀ այցելության հեռանկարները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստն անցնում է Դուշանբեում:

Նա նշել է, որ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել իր Հայաստան այցելության հեռանկարները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ոչ, այլ թեմաների շուրջ են խոսել՝ օպերատիվ, ընթացիկ»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Սեպտեմբերի 26-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան մինչև 2018-ի ավարտը քիչ հավանական է, ավելի շատ միտված է 2019 թվականին: «Ղեկավարները, հավանաբար, կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում, ԱՊՀ գագաթնաժողովում, այլ նաև Աստանայում՝ ՀԱՊԿ նստաշրջանում: Դա մեկ, և հետո Մոսկվայում նախատեսվում է ԵՏՄ գագաթնաժողով, ինչը ևս հնարավորություն կտա ղեկավարներին կարճ զրույց ունենալ: Հայաստան այցի վերաբերյալ հարցում որևէ ժամկետ դեռ չի քննարկվում...Կարծում եմ, որ այցի հարցում, հավանաբար, միտումը դեպի գալիք տարին է»,-ասել էր Ուշակովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---