Տիգրանակերտի թանգարանից մ.թ.ա 1-ին դարի պարթևական մետաղադրամ է անհետացել28 սեպտեմբերի 2018 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Արցախի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում գտնվող թանգարանի երկրորդ սրահի ցուցափեղկից անհետացել է Միհրդատ Երրորդ Պարթևի (մ. թ. ա. 57-54 թթ.) արծաթյա դրամը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Ըստ Պետրոսյանի, պարթևական դրամը հայտնաբերվել է Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտի 2010 թվականի պեղումներից: Դեպքի մասին հաղորդում է տրվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին: Տարվում է նախաքննություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |