Փաշինյան. Ալիևի հետ պայմանավորվել ենք սահմանին լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել

Փաշինյան. Ալիևի հետ պայմանավորվել ենք սահմանին լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կարճատև զրույցին ասել է, որ պայմանավորվել են հանձնարարարել իրենց երկրների պաշտպանության նախարարներին առաջնագծում լարվածության թուլացման ուղղված քայլեր ձեռնարկել։

«Մենք պայմանավորվեցինք, որ մեր նախարարներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու վերաբերյալ միջոցներ կիրառելու պայմանավորվածություն ձեռք բերվելու հարցն է քննարկվել:

«Ուրախ եմ արձանագրել, որ նախորդ գիշերը եղել է իմ վարչապետության ընթացքում առաջնագծում եղած ամենահանգիստ և խաղաղ գիշերը», - ասել է Փաշինյանը։

Նա ասել է, որ ընդհանուր քննարկումներ են ունեցել բանակցային գործընթացի վերաբերյալ։

«Քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հույսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն»,-նշել է Վարչապետը։

Սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ընթցաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել կարճատև զրույց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---