Վարչապետ. ՀՀ-ՌԴ հարաբերերությունների հետհեղափոխական շրջանն ավարտված է, կա լիարժեք փոխըմբռնում

Վարչապետ. ՀՀ-ՌԴ հարաբերերությունների հետհեղափոխական շրջանն ավարտված է, կա լիարժեք փոխըմբռնում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում ունեցած հանդիպումը, ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունների հետհեղափոխական անցումային շրջանը կարելի է ավարտված համարել, և որ կողմերի միջև առկա է լիարժեք փոխըմբռնում։

«Սա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի վերաբերյալ համաձայնություն ունենք, և հարցեր, խնդիրներ կամ տեսակետների տարբերություններ չկան։ Ինչպես ասել եմ, մեր հարաբերույթուններում անլուծելի խնդիրներ չկան։ Ձևավորված է հրաշալի աշխատանքային մթնոլորտ, կարող ենք ցանկացած հարց քննարկել փոխադարձ հարգանքի, միմյանց ինքնիշխանությունը հարգելու, միմյանց ներքին գործերին չխառնվելու մթնոլորտում», - ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---