Փաշինյան. ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն ամենասեղմ ժամկետում, բայց ոչ ափալ-թափալ

Փաշինյան. ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն ամենասեղմ ժամկետում, բայց ոչ ափալ-թափալ

PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ամենասեղմ ժամկետում, բայց ոչ ափալ-թափալ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Հայաստանում հնարավորինս ամենակարճ ժամկետում, ոչ ափալ֊թափալ, բայց հնարավորինս կարճ ժամկետում, պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ», ֊ ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ դա անհրաժեշտ է հետհեղափոխական շրջանը հաղթահարված համարելու համար և որպեսզի երկրի զարգացման հարցերը դառնան օրակարգի միակ հարցը: Այդ անհրաժեշտությունը վարչապետը հիմնավորել է այն փաստով, որ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների 81 տոկոսը։ ֊

«Եթե կասկածներ կհնչեն ժողովրդի տեսակետի վերաբերյալ, կարծում եմ, որ մենք նաև կմտածենք այն մասին, թե ինչպես ավելի լայն մասշտաբներով ճշտենք ժողովրդի կարծիքը և տեսակետը: Բայց կարծում եմ՝ բանը դրան չի հասնի»,-ասել է վարչապետն ուղիղ եթերում։

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր հերթին հայտարարել էր, որ ՀՀԿ-ն դեմ է հրատապ զարգացումներին, հրատապ ընտրություններին։ Էդուարդ Շարմազանովը հավելել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական երկխոսության։ «Բացառապես երկխոսության միջոցով ենք գտնում Հայաստանում քաղաքական օրակարգի ձևավորումը», - ասել է ՀՀԿ խոսնակը։ Նա շեշտել է, որ պատրաստ են երկխոսության, բայց՝ ոչ առճակատման։ «Բայց երկխոսության պատրաստ լինել չի նշանակում ընդունել հակառակ կողմի առաջարկը», - ընդգծել է ԱԺ փոխնախագահը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---