29 սեպտեմբերի 2018 - 12:40 AMT
Մինչև հոկտեմբերի 4-ը տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հոկտեմբերի 1-2-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ը աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով:

Երևանում՝ սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: