Վարուժան Ավետիսյանը և Գարեգին Չուգասզյանը՝ «Սասնա ծռերի» նախագահության անդամներ29 սեպտեմբերի 2018 - 13:55 AMT PanARMENIAN.Net - «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցության նախագահության անդամներ են ընտրվել Վարուժան Ավետիսյանն ու Գարեգին Չուգասզյանը: Ծափողջյուններով ներս են հրավիրվել ՊՊԾ գրավման մասնակից «Սասնա ծռերին», որոնցից բացակայում էին Պավել Մանուկյանը, Արմեն Փիլոյանը և Սմբատ Բարսեղյանը, հայտնում է Panorama.am-ը: «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի թեկնածությունն առաջադրվել է կուսակցության նախագահության կազմում, սակայն, քանի որ նա դեռ չունի ՀՀ քաղաքացիություն չէր կարող ընտրվել: Համագումարի բացմանը ելույթ է ունեցել Ժիրայր Սեֆիլյանը: «Եկել է մի պահ՝ վերջապես մեր երազած ազգային կազմակերպությունը ծնելու: Իմ համոզմամբ այն, ինչ այսօր հիմնադրում ենք, առնվազն լինելու է մեր պատկերացրած ազգային պետության հիմնասյուններից մեկը, սակայն մինչ այս հանգրվանը հասնելը, բոլորս գիտենք, որ մեր ժողովուրդը հասել է դաժան պայքարի երկար ճանապարհ և ունեցել բազմաթիվ զոհեր, ռեժիմի զոհեր, որոնց զգալի մասի գործերը մինչ այսօր բացահայտված չեն»,-ասել է նա: Վարուժան Ավետիսյանն իր հերթին հայտարարել է, որ կուսակցությունը որդեգրում է ազգային առաքելությանը միտված, հայրենիքի վերատիրացմանը հետամուտ և Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ: «Մտածողական և կամային հաղթահարում պետք է լինի, որի մեկնարկը պետք է լինի ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի հաղթահարումը»,-իր ելությում նշել է նա: Գարեգին Չուգասզյանն իր ելույթում ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների նորացումն առաջին հերթին պահանջում է վերանայել Հայաստանում Ռուսաստանի ուժային ներկայությունը։ Հայաստանի համար անընդունելի է իր սահմանների պահպանության իրականացումն օտարերկրյա պետության սահմանապահ ուժերի կողմից, ուստի նա առաջնահերթ է համարում դրանց ստորաբաժանումների անհապաղ դուրսբերումը և սահմանի պահպանումը հայկական կողմին հանձնումը»։ Համագումարին հրավիրվածների թվում էին գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր- Թադևոսյանը, քաղաքագետներ Լևոն Շիրինյանը, Հմայակ Հովհաննիսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը և այլք: Ավելի վաղ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր «Սասնա ծռեր» խմբավորման գործունեության դադարեցման ու նույնանուն կուսակցության ստեղծման մասին։ Նա տեղեկացրել էր, որ առաջիկայում ստեղծվելու է «Սասնա ծռեր» կուսակցություն ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է կուսակցության հիմնադիր համագումարի և գրանցման գործընթացը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |