Հոկտեմբերի 7-ից բողոքի ակցիաներ են սկսվելու Շանթ Հարությունյանին արդարացնելու պահաջով

Հոկտեմբերի 7-ից բողոքի ակցիաներ են սկսվելու Շանթ Հարությունյանին արդարացնելու պահաջով

PanARMENIAN.Net - «Նոյեմբերի 5»-ի գործով վեց տարի ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հոկտեմբերի 7-ից սկսելու է բողոքի ակցիաներ՝ հորն արդարացնելու և համաներում հայտարարելու պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում ասել է Շահեն Հարությունյանը:

Նա նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին ազատ արձակելու վերաբերյալ ունի հետևյալ դիրքորոշումը, որ կառավարությունն ունի միայն մեկ լծակ՝ փոխել Շանթ Հարությունյանի պահման ռեժիմը՝ փակ ռեժիմից փոխել բաց ռեժիմի:

«Աշխարհում չկա նման բան, որ երկրի ղեկավարը հայտնի, որ երկրում կա քաղբանտարկյալ և քայլեր չձեռնարկի նրան ազատ արձակելու համար: Բացառիկ է, բայց Նիկոլ Փաշինյանը, ինչպես հասկանում ենք, մտադրություն չունի արդարացման գործընթաց սկսելու և առաջարկում է բաց ռեժիմի տարբերակը, որը Շանթ Հարությունյանի կողմից ընդունելի չէ»,-ասել է Շահեն Հարությունյանը:

Նա ասել է, որ իշխանություններին ներկայացնելու են իրենց պահանջը և փորձելու ստանալ պատասխան, «բնականաբար խաղաղ ու օրինական ցույցների միջոցով»:

«Հստակ արձանագրեք, որ մենք իշխանության դեմ չենք ցանկանում դուրս գալ, իշխանության նկատմամբ թշնամանք չունենք, մենք ներկայացնում ենք մեր պահանջը, որովհետև ի վերջո իշխանությունները նրա համար են, որ կատարեն ժողովրդի պահանջները և լուծեն նրանց խնդիրները», - ասել է նա։

2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երևանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվել և դատապարտվել էին ազատազրկման։ Շանթ Հարությունյանը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 2014 հոկտեմբերի 17-ին նա դատապարտվել թ6 տարվա ազատազրկման։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---