Սերգեյ Բաղապշ. ԵՄ-ին չի հաջողվի ստիպել կամ համոզել Աբխազիային վերադառնալ Վրաստանի կազմ

PanARMENIAN.Net - «Մայիսի 30-ին Աբխազիա է ժամանում ԵՄ-ի 15 երկրները ներկայացնող դեսպանների պատվիրակությունը, իսկ այնուհետեւ մենք ակնկալում ենք Եվրամիության ղեկավարների այցը մեր հանրապետություն: Սակայն ցանկանում եմ միանգամից ասել` ԵՄ-ին չի հաջողվի ստիպել կամ համոզել Աբխազիային վերադառնալ Վրաստանի կազմ: Այդ հարցը փակված է, եւ մենք ոչ ոքի հետ այն չենք պատրաստվում քննարկել»,-հայտարարել է ինքնահռչակ Աբխազիայի հանրապետության նախագահ Սերգեյ Բաղապշը:



Ըստ Աբխազիայի առաջնորդի, տվյալ փուլում ԵՄ-ն փորձում է վրաց-աբխազական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը պարփակել իր շրջանակներում` դուրս մղելու համար Ռուսաստանին բանակցություններից:



«Առանց Ռուսաստանի, ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, անհնար է արդյունքի հասնել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Ռուսաստանն եղել եւ մնում է խաղաղ կարգավորման գործընթացի լիիրավ մասնակիցը»,-հայտարարել է նա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---