«Կոմերսանտ». Ալիև-Փաշինյան զրույցը՝ ԱՊՀ գագաթնաժողովի ամենակարևոր իրադարձություն

«Կոմերսանտ».  Ալիև-Փաշինյան զրույցը՝ ԱՊՀ գագաթնաժողովի ամենակարևոր իրադարձություն

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը գրել է, որ սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ լուսանկարվելու արարողությանը գնալիս միասին անցկացրած մի քանի րոպեն են։

Կոլեսնիկովը գրել, որ ԱՊՀ երկրների ղեկավարների՝ լուսանկարվելու գնալու ժամանակ, առջևից քայլել են Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի նախագահները, իսկ ՀՀ վարչապետը հեռու է եղել նրանցից:

«Այդ ժամանակ հանկարծ Իլհամ Ալիևը քայլելով հասել է Նիկոլ Փաշինյանին ու սկսել զրուցել նրա հետ՝ և ոչ այն պատճառով, որ պարզապես միասին լուռ քայլելն անհարմար էր, այլ այն պատճառով, որ Իլհամ Ալիևն ինչ-որ բան ուներ ասելու, իսկ Փաշինյանը՝ լսելու։ Նրանք այնքան են տարվել զրույցով, որ արարողության ժամանակ այբբենական կարգով կողք կողքի կանգնելուց հետո էլ անգամշարունակել են զրուցել»,- գրել է հեղինակը:

Նրա խոսքով, այդ մի քանի րոպեի ընթացքում կարելի է ավելի շատ բանի մասին պայմանավորվել, քան 1.5 ժամ տևած երկկողմ պաշտոնական հանդիպման ժամանակ, որը, ի դեպ, «այժմ միգուցե սարերի հետևում չէ»:

Սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ընթցաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել կարճատև զրույց:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կարճատև զրույցին ասել է, որ պայմանավորվել են հանձնարարարել իրենց երկրների պաշտպանության նախարարներին առաջնագծում լարվածության թուլացման ուղղված քայլեր ձեռնարկել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---