ՀՀ-ն 25%-ով մեծացնում է ռազմական բյուջեն

ՀՀ-ն 25%-ով  մեծացնում է ռազմական բյուջեն

PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի համաձայն, պաշտպանության նախարարությանը կհատկացվի 307 մլրդ դրամ, որից 300,5 մլրդ դրամը՝ ռազմական պաշտպանության ոլորտին։

Ոլորտին հատկացվող ծախսերը, այսպիսով, կաճեն մոտ 25%-ով՝ 2018 թվականի 246․8 մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում, ընթացիկ տարվա ռազմական բյուջեն 2017-ի ցուցանիշը գերազանցել է 17.6%-ով։ Ընթացիկ փոխարժեքով պաշտպանության համար հատկացվող ծախսերն առաջին անգամ գերազանցեցին $600 մլն-ի շեմը՝ կազմելով $626.3 մլն։

Ռուսական վարկով ռազմական արտադրանքի գնումներին կհատկացվի 42,8 մլրդ դրամ։

2017-ի բյուջեով պաշտպանության նախարարության ծախսերը, ներառյալ նաև կապիտալ ծախսերը, մոտ 226 մլրդ դրամ են կազմել, իսկ 2016-ի ռազմական բյուջեն կազմել է 208 մլրդ դրամ, որից, մասնավորապես՝ ռազմական պաշտպանության մասով՝ 200 մլրդ դրամ։

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը հայտարարել էր, որ նախատեսվում է յուրաքանչյուր տարի ռազմական ծախսերն ավելացնել 26-27 մլրդ դրամով։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---