29 մայիսի 2008 - 15:44 AMT
Նյու Յորքում տեղի կունենա «Հայերն ու առաջադեմ քաղաքականությունը» երրորդ ամենամյա խորհրդաժողովը
Հայտնի բրիտանացի լրագրող եւ հասարակական գործիչ Տարիկ Ալին «Հայերն ու առաջադեմ քաղաքականությունը» երրորդ ամենամյա խորհրդաժողովում, որը բացվում է մայիսի 30-ին Նյու Յորքում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի աջակցությամբ, կվարի «Նոր իմպերիալիզմ` հին խնդիրներ, նոր մարտահրավերներ» բանավեճը: Ալիի հետ բանավեճին կմասնակցեն Կոլորադոյի այլընտրանքային ռադիոյի հիմնադիր եւ տնօրեն Դեւիդ Բարսամյանը եւ Նյու Յորքի համալսարանի մարդաբանության եւ աշխարհագրության պրոֆեսոր Նեյլ Սմիթը: Փորձագետները կքննարկեն գլոբալացմանը, գերտերությունների մրցակցությանն, Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմներին առնչվող հարցեր: Անդրադարձ կլինի կայսերական քաղաքականությանն ու նրա ապակառուցողական դերին փոքր ազգերի հարցում: