Մխիթարյանը Բաքու չի մեկնի

Մխիթարյանը Բաքու չի մեկնի

PanARMENIAN.Net - Հայատանի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու, որտեղ կայանալու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արտագնա խաղը «Ղարաբաղի» հետ: Այդ մասին հայտնում է ESPN-ն իրավիճակին ծանոթ աղբյուրի վրա հղումով:

Նշվում է, որ Մխիթարյանին Ադրբեջան մեկնելու համար հարկ կլիներ հատուկ թույլտվություն ստանալ ղարաբաղյան հակամարտության պատճառով, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է հայտ ներկայացնելու մտադրությունից:

«Արսենալի» ղեկավարությունը հարգել է ֆուտբոլիստի կարծիքը:

Ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հույս էր հայտնել, որ Մխիթարյանը կկարողանա մասնակցել ադրբեջանական ակումբի հետ խաղին:

2015/16թթ. խաղաշրջանում, երբ Մխիթարյանը հանդես էլ գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, նա չմասնակցեց ադրբեջանական «Գաբալայի» հետ խաղին: Այն ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդում էին, որ կտան մուտքի արտոնագիր Մխիթարյանին, սակայն ի վերջո Մխիթարյանը չմեկնեց Բաքու անվտանգության նկատառումներից ելնելով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---