Ուղիղ 10 տարի առաջ Ֆրանսիայի Ազգային ժողովը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - 10 տարի առաջ, 1998 թվականի մայիսի 29-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է Ազգային Ժողովի նախագահ Լորան Ֆաբիուսի ստորագրած օրինագծում:



2000 թվականի նոյեմբերի 7-ին նմանատիպ օրենք ընդունեց Ֆրանսիայի Սենատը: 2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը օրինագիծ ընդունեց, որով 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումը հանդիսանում է քրեորեն պատժելի հանցագործություն: Փաստաթուղթը սահմանում է, որ հայերի զանգվածային սպանդի ժխտումը պատժվում է մեկ տարվա ազատազրկմամբ եւ 45 հազար եվրո (56, 4 հազար դոլար) տուգանքով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---