Մոմավառություն՝ Ազնավուրի հրապարակում

Մոմավառություն՝ Ազնավուրի հրապարակում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին 19:00-ին մոմավառություն տեղի կունենա Երևանի Ազնավուրի անվան հրապարակում՝ ի հիշատակ մեծ շանսոնյե և մեծ հայ Շառլ Ազնավուրի: Այդ մասին ասվում է նախաձեռնող խմբի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Միասին ճանապարհենք լեգենդար հային։ Լսենք նրան կրկին միասին և ի հիշատակ մեկական մոմ վառենք։ Խնդրում ենք, գետնին դնելու համար նախատեսված մոմերը բերել ձեզ հետ »,-ասվում է գրառման մեջ։

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Ընթերցեք նաև ` Շառլ Ազնավուր. Դրվագներ 93-ամյա կենդանի լեգենդի կյանքից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---