Ֆրանսիայի դեսպանատուն. Ամենածանր պահերին Ազնավուրը մոբիլիզացրել է Ֆրանսիան ի զորակցություն Հայաստանի

Ֆրանսիայի դեսպանատուն. Ամենածանր պահերին Ազնավուրը մոբիլիզացրել է Ֆրանսիան ի զորակցություն Հայաստանի

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցնցված է՝ ստանալով Շառլ Ազնավուրի մահվան գույժը: Այդ մասին ասվում է դեսպանության տարածած հայտարարության մեջ:

«Յուրաքանչյուր ֆրանսիացու և յուրաքանչյուր հայի համար Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև: Ամենածանր պահերին Շառլ Ազնավուրը մոբիլիզացրել էր Ֆրանսիան ի նշան զորակցության Հայաստանին և օժանդակել բազում կապերի հաստատմանը մեր երկրների միջև: Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, իսկ երգերը սահմաններ հատեցին հասանելի դարձնելով ֆրանսերեն լեզուն բոլորի համար: Նրա երգերի բառերը և պեոզիան կշարունակեն ուղեկցել մեզ»,-ասվում է հայտարարության մեջ:

Դեսպանությունն իր ցավակցություններն է հայտնել նրա ընտանիքին և մերձավորներին և հայտնել, որ այսօրվանից իսկ միանում է նրա հիշատակին մատուցվող հարգքնքի տուրքին:

Հոկտեմբերի 1-ին 19:00-ին մոմավառություն տեղի կունենա Երևանի Ազնավուրի անվան հրապարակում՝ ի հիշատակ մեծ շանսոնյե և մեծ հայ Շառլ Ազնավուրի:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---