Մոսկվացիները ծաղիկներ են դնում ՀՀ դեսպանատան մոտ

Մոսկվացիները ծաղիկներ են դնում ՀՀ դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ից Մոսկվայի բնակիչները ծաղիկներ են դնում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ ի հիշատակ ֆրանսահայ մեծ երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի: Մարդիկ նաև մոմեր են վառում ի հիշատակ լեգենդար շանսոնյեի:

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:

Շատերը ՀՀ դեսպանատան մոտ են տարել նաև մեծ երգչի լուսանկարները:

Հոկտեմբերի 3-ին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը ցավակցությունների մատյան կբացվի:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի հարազատներին և երկրպագուներին: Նա նշել է, որ Ազնավուրը Ֆրանսիայի և Հայաստանի մեծ մշակույթների հոգին և ձայնն էր:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---