TABDC. Քանի դեռ Ղարաբաղի եւ Ցեղասպանության հարցերը քննարկվում են, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիավանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավոր է

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհրդի (TABDC) համանախագահներ Կաան Սոյակն ու Արսեն Ղազարյանը մասնակցել են Mosaic Institute-ի նախաձեռնությամբ Տորոնտոյում կայացած հայ եւ թուրք համայնքների ներկայացուցիչների հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը: Հանդիպմանը նեկա են գտնվել նաեւ Կանադայում Հայաստանի եւ Թուրքիայի դեսապանատների ներկայացուցիչները, երկրի արտաքին գործոց եւ միջազգային առեւտրի նախարարությունների աշխատակիցները: Ինչպես հայտարարել է Mosaic Institute-ի տնօրեն Վահան Կոլոլյանը, TABDC-ն շատ կարեւոր գործ է իրականացնում, եւ Խորհրդի անդամները պետք է տեղյակ լինեն, որ հայ ու թուրքական համայնքների շատ ներկայացուցիչներ աջակցում են նրանց ջանքերին:



«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայոց Ցեղասպանության հարցերը քննարկվում եւ ուսումնասիրվում են, TABDC-ն հավատում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիավանագիտական հարաբերությունների հաստատմանը»,- հայտարարել է Կաան Սոյակը:



TABDC-ն հիմնադրվել է 1997 թվականին Կաան Սոյակի եւ Արսեն Ղազարյանի կողմից: Խորհրդի նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարեկավումն է, մասնավորապես, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---