Ինդոնեզիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Ինդոնեզիայի ափերի մոտ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: 6,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը գրանցվել է օվկիանոսում՝ Սումբա կղզուց 66 կմ հեռավորության վրա:

Ըստ ականատեսների, կղզու վրա խուճապ է սկսվել: Մեծ ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդագրություններ չկան, գրում է Deutsche Welle-ն:

Մինչդեռ Ինդոնեզիայում նախորդ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1200-ի:

Ըստ լրատվական գործակալությունների, տարերքից տուժած շրջաններում քաոսն ահագնանում է: Մարդիկ բողոքում են սննդամթերքի, ջրի և վառելիքի պակասից: Պալու քաղաքում, որն ամենից շատ է տուժել աղետից, դիակապտության դեպքեր են գրանցվել: 35 մարդ է ձերբակալվել համակարգիչների և կանխիկ գումարների գողության համար:

Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել սեպտեմբերի 28-ին: Ստորգետնյա ցնցումներից հետո կղզու վրա 2 մետրանոց ալիք է եկել: Արդյունքում հազարավոր տներ են ավերակների վերածվել,ինչպես նաև հյուրանոցներ, հիվանդանոցներ և առևտրի կենտրոններ: Երկրի նախագահը հանձնարարել է ընդունել միջազգային օգնությունը երկրաշարժի հետևանքների վերացման համար: Այդ մասին հայտնել է Ներդրումային համակարգող խորհրդի նախագահ Թոմ Լեբորգը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---