Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի Էկումենիկ ժյուրիի մրցանակին29 մայիսի 2008 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմը` «Երկրպագություն», արժանացել է Կաննի կինոփառատոնի Էկումենիկ ժյուրիի մրցանակին: Ժյուրիի անդամների կարծիքով, ֆիլմում կարեւոր մարդկային արժեքներ են շոշափվում, մշակութային հանդուրժողականության հարցեր: «Ես անչափ զարմացած եմ այդ մրցանակով եւ ինձ հաճելի է, որ այդ ֆիլմն արժանի գնահատական է ստացել»,- հայտարարել է Ատոմ Էգոյանը, ով նմանատիպ մրցանակ է ստացել 1997 թվականին «Հոյակապ վաղը» ֆիլմի համար, հաղորդում է jam.canoe.ca-ն:«Երկրպագությունը» շատ անձնական ֆիլմ է: Եւ ես հպարտ եմ, որ կարող եմ ներկայացնել Կանադան նման բարձր մակարդակով»,- հայտարարել է ֆիլմի ռեժիսորը: Ֆիլմի պրոդյուսեր Սիմոն Արդլի խոսքով, Ատոմ Էգոյանի աշխատանքը տարբերվում է իր մյուս աշխատանքներից: Ֆիլմում նկարահանվել է երիտասարդ դերասան Դեւոն Բոստիկը, ինչպես նաեւ Սկոտ Սպիդմենը, Ռաքել Բլանշարը, Կենետ Ուելշը եւ Ատոմ Էգոյանի կինը` Արսինե Խանջյանը: Ռեժիսորի խոսքերով, ֆիլմն ստեղծվել է իրական պատմության հիման վրա: Նշենք, որ Էկումենիկ ժյուրին (Prize of the Ecumenical Jury) ամեն տարի իր մրցանակը տալիս է այն ֆիլմին, որը մարդկային արժեքներ է քարոզում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |