Փաինյանը գնում է ԱԺ՝ բանակցելու այնտեղ գտնվող պատգամավորների հետ (Թարմացվող) (վիդեո)

Փաինյանը գնում է ԱԺ՝ բանակցելու այնտեղ գտնվող պատգամավորների հետ
 (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի շենքը շրջափակված է բոլոր մուտքերի կողմից քաղաքացիների մեքենաներով ու մարդկանցով։

Բաղրամյան պողոտայում հավաքված են հազարավոր մարդիկ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում։

21։59 Փաշինյանը հայտարարեց, որ գնում է ԱԺ՝ բանակցելու այնտեղ գտնվող պատգամավորների հետ

21։37 Փաշինյան․ հրահանգել եմ պատրաստել ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին ու մարզպետներին աշխատանքից ազատելու հրամանը

21։36 Փաշինյանը կոչ արեց մարզերի բնակիչներին ևս դուրս գալ իրենց բնակավայրերի գլխավոր փողոցներն ու հրապարակները։

21։16 ՀՀԿ-ականներն ուզում են, որ որևէ ՀՀԿ-ական պատգամավոր ծեծվի։ ՈՒստի նրանց պետք է միայն ժպտալ, ասում է Փաշինյանը։

21։01 ՀՀԿ-ն ու իրեն աջակցած ուժերը պիտի արմատախիլ արվեն ՀՀ քաղաքական դաշտից, ասում է վարչապետը։

21։00 «ՄԵնք կճշտենք տեղեկատվությունը «կողմ» քվեարկած պատգամավորների ու քաղաքական ուժերի մասին։ Այսօր արդեն կարող ենք ասել, որ ՀՀԿ-ն ու կողմ քվեարկած ուժերը հայտարարել են հակահեղափոխություն։ Բայց բոլորս տեսնում ենք, որ նրանց մոտ դա չի ստացվի»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---