2 հոկտեմբերի 2018 - 21:55 AMT
«Ծառուկյանի» ու ՀՅԴ նախարարները՝ բացի փոխվարչապետ Գրիգորյանից, ազատվեցին աշխատանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքի նախարարներին այդ 2 ուժերի՝ «հակահեղափոխական» օրենքին կողմ քվեարկելու համար։

Փաշինյանն ընթերցեց նախարարների ազատման հրամանները Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով ևս «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ էր, չի ազատվել, քանի որ ցանկացել է շարունակել աշխատանքը կառավարությունում, ասել է վարչապետը՝ ողջունելով նրա որոշումը։

Ավելի վաղՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հայտնել է, որ հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից։